Մարգվելաշվիլին առայժմ առանց աշխատասենյակի է մնացել
Նմանատիպ
Վրաստանի նոր նախագահի վարչակազմը ժամանակավորապես կտեղավորվի կառավարության դիվանատան 10 – 11-րդ հարկերում, իսկ ապագա վարչապետինը՝ 12-րդ հարկում:
«Կառավարությունն ունի իր շենքը՝ համապատասխան ենթակառուցվածքով, եւ մենք նոր շենք չենք որոնում: Այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել Ատոնելի փողոցում նախագահի նոր նստավայրի կառուցումը, պարոն Գեորգի Մարգվելաշվիլին կաշխատի կառավարության դիվանատանը: Նրա վարչակազմը կտեղավորվի 10 – 11-րդ հարկերում, իսկ 12-րդ հարկում կաշխատի Վրաստանի վարչապետը»,- նոյեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել Է վարչապետի վարչակազմի ղեկավար Մայա Ցկիտիշվիլին, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Մարգվելաշվիլին հրաժարվել Է աշխատել ներկայիս նախագահական նստավայրում, որը գտնվում Է Հավլաբարի շրջանում: Վրաստանի ապագա նախագահը նպատակահարմար Է համարում, որ այդ շենքում տեղավորվի վրաց-ամերիկյան համալսարանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում