Ալիևը ցանկանում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատակամ են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջիկա հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ:
Այս մասին Բաքվում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը: Հայտնելով, ով Ադրբեջանի նախագահը հավանություն է տվել առաջիկայում Հայաստանի նախագահի հետ հանդիպելուն, Պոպովն ասել է. «Այսօր համախանագահները կայցելեն Երևան: Այնտեղ մենք այս հարցը կքննարկենք նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հարցի քննարկումից հետո Հայաստանում պաշտոնական հայտարարություն կարվի: Հուսով ենք, որ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա մինչև այս տարվա վերջ»:
Այն հարցին, թե արդյոք հանդիպումը տեղի կունենա որևէ միջոցառման շրջանակներում, Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը հստակ որևէ պատասխան տալ չի կարողացել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 4-ին կժամանեն Հայաստան: Նախատեսվում են միջնորդների հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահների այցելություն Ստեփանակերտ այս անգամ նախատեսված չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում