Հոմսում տեղի ունեցած պայթյունի զոհերի կեսը երեխաներ են
Նմանատիպ
Հոմսի Թաբանիա գյուղում նոյեմբերի 4-ի առավոտյան ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6 և վիրավորվել 10 մարդ: Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ’ վեց զոհերից երեքը երեխաներ են և մեկը կին, իսկ վիրավորների թիվը հասնում է 20-ի: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը գտնվում էր ականապատ մեքենայում: Այժմ բախումները Հոմս գյուղում փոքր-ինչ հանդարտվել են, դրան հակառակ’ Սիրիայի հարավում, մասնավորապես, Դարաայում՝ Հորդանանի սահմանի մերձակայքում, արյունալի բախումներ են ընթանում սիրիական բանակի և զինված ընդդիմության միջև:
Մայրաքաղաք Դամասկոսի հարավային և արևելյան շրջաններում ևս շարունակում է պայքարը զինյալների դեմ:
Սիրիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 3-ին հարված են հասցրել Լաթաքիայի մերձակայքում գտնվող ահաբեկչական խմբավորման շտաբին, որի հետևանքով ավելի քան 3 տասնյակ զինյալներ են սպանվել:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում 2011թ.-ի մարտից սկսված հակակառավարական շարժումների հետևանքով զոհվել է 120 հազար մարդ, այդ թվում’ մի քանի տասնյակ հայեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում