Աթաթուրքի նկարը կվերացվի Թուրքիայի պետական նշանների վրայից
Նմանատիպ
Թուրքիայի «Պետական նշանների և մեդալների» մասին օրենքում կատարված փոփոխությամբ այսուհետ մեդալների և շքանշանների վրայից վերացվելու են Թուրքիայի Հանրապետության նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Նշվում է, որ նոր օրենքի համաձայն մեդալների վրայից հանվելու է նաև Թուրքիայի Հանրապետության կրճատ անվանումը’ T.C. :
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ նմանօրինակ փոփոխությունները կարելի է դիտարկել իբրև երկրում քեմալականության սկզբունքներից ևս մեկ հետընթաց քայլ: 2002 թ-ին իշխանության եկած և ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցությունը շարունակում է երկիրը մաքրել Աթաթուրքի թողած ժառանգությունից և նրա գաղափարախոսությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում