Ադրբեջանական լոբբին հաջողություններ է արձանագրում ԱՄՆ-ում
Նմանատիպ
ԱՄՆ-ում ադրբեջանական կարևորագույն լոբբիստներից մեկը, միլիոնատեր Թուրգուլ Բագիրովի որդի Ադիլ Բագիրովը ընտրվել է Օհայո նահանգի Դեյտոն քաղաքի կրթության խորհուրդի անդամ:
Այդ մասին տեղեկատվությունը տարածել է «10հազար թուրքերի ընկերություն », թուրքական կոալիցիան, որը գործում է ԱՄՆ-ում, հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Ագիր Բագիրովը զբաղեցել է խորհրդի 4 տեղերից մեկը: Նա առաջին ամերիկաբնակ ադրբեջանցին է, որը քաղաքական պաշտոն է ստանում ԱՄՆ-ում:
Կարդացեք նաև`Օբաման էթիկա չունեցավ շնորհավորելու Ալիևին. հանրապետական պատգամավոր
Հիշեցնենք, որ Թորգուլ Բագիրովի շուրջ վերջերս մեծ սկանդալ էր առաջցել: Շվեդիայի արդյունաբերական պատմության կենտրոնը դադարեցրել էր Նոբելյան եղբայրների ժառանգության Բաքվի ֆոնդի հետ համագործակցությունը:
Շվեդները ցնցվել էին գիտական կոնֆերանս կյանքի կոչելու համար հսկայական միջոցներ վատնելու վրա, որը կազմակերպվել էր Ստոկհոլմում Թորգուլ Բագիրովի կողմից:
Շվեդական կողմը մեղադրել է Բագիրովին Նոբելի անունը անձնական նպատակներով կիրառելու և շրջաքնառելու համար: