Միջադեպ` իրանա-նախիջեւանական սահմանում
Նմանատիպ
Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Դեմիրչի գյուղի մոտ Իրանի տարածքից զինվորական հագուստով երկու անձ կրակ է բացել Արաքս գետի առափնյա ամրապնդման աշխատանքեր կատարող տրակտորի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «ԱզերԹԱՋ» լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին’ ժամը 18:15-ին մոտ: Մեքենավարը կրակահերթից խուսափելու համար դուրս է նետվել տրակտորից եւ թաքնվել պատնեշի հետեւում:
Տարածքում ծառայություն կատարող սահմանապահները միջադեպի վայրում հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի գնդակներ, որոնցից մեկը դիպել է տրակտորի ռադիատորին, իսկ մյուսը’ մեքենավարի խցի կողմնային մասին: Գնդակների ուղղությունից ապացուցվել է, որ կրակը բացվել է Իրանի տարածքից: Միջադեպի հետ կապված’ իրանական կողմը տեղեկացվել է: Վերլուծական-փորձագիտական աշխատանքները շարունակվում են: Լուրը տարածել է Բաքվում Նախիջեւանի ներկայացուցչությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում