Թուրքիան Հյուսիսային Իրաքի հարցում հասնում է իր նպատակներին
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում է թուրքական Աքշամը, թուրքական կողմը ամբողջացրել է միլիարդավոր դոլարների հասնող համաձայնագրերի շարք, համաձայն որոնց Հյուսիսային Իրաքի նավթն ու գազը համաշխարհային շուկաներ հասցնելու նպատակով Թուրքիայի հետ համագործակցություն է իրականացվելու: Թերթը, հղում անելով Ռոյթերսին, նշում է, որ Վերոնշյալ համաձայնագրերը սկզբնական շրջանում թուրքական կողմի համար կապահովեն տարեկան շուրջ 10 խորանարդ մետրի հասնող բնական գազ:
Իրաքի կենտրոնական կառավարությունը’ ի դեմս պաշտոնական Բաղդադի, դեմ է արտահայտվել նման համաձայնագրերի ստորագրմանը’ ընդհանրապես դեմ լինելով Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի միջև վերջին շրջանում առկա նավթագազային համագործակցությանը: Նշվում է նաև, որ այդ համաձայնագրերը կարևորվում են այն առումով, որ ներկայումս Թուրքիան գազ է ստանում Իրանից, Ռուսաստանից և Ադրբեջանից և ևս մեկ այլընտրանքային գազամատակարար ունենալը նպատակ է հետապնդում գազի ինքնարժեքի իջեցմանը, քանզի պայմանագրի համաձայն Հյուսիսային Իրաքից Թուրքիա մղվելիք գազի գինը ավելի էժան է լինելու:
Թուրքական կողմը բանակցությունների ժամանակ նախատեսում է այդ ոլորտում շուրջ 3-4 միլիոն դոլար ներդնել’ ներառյալ խողովակաշարի կառուցումը: Եվ ինչպես անցյալ շաբաթ նշել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, Թուրքիայի աճող էներգետիկ պահանջները դիմագրավելու համար, նախատեսվում է որոնել էներգետիկ պաշարների գնման այլընտրանքային ուղիներ’ այդ հարցում զարգացնելով Հյուսիսային Իրաքի հետ համագործակցությունը:
Դեպի Թուրքիա գազի հոսքը Հյուսիսային Իրաքից կարող է սկսվել 2016 թվականի վերջին կամ 2017 թվականի սկզբին: Նույն աղբյուրի համաձայն, նախատեսվում է նոր’ գազի գնման պայմանագիր պայմանագրի կնքում թուրքական Turkish Energy Company կազմակերպության և Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում