Ռետինե ճտքակոշիկներով բողոք` Ադրբեջանի նախագահականի մոտ
Նմանատիպ
Բաքվի Սուրախանի շրջանի Բյուլ-բյուլ ավանի բնակիչները պատրաստվում են ռետինե ճտքակոշիկներով երթ կազմակերպել դեպի Ադրբեջանի նախագահի նստավայր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, virtualaz.org-ին հայտնել են ավանի բնակիչները:
Նման անսովոր բողոքի ակցիայի պատճառ է դարձել Բյուլ-բյուլ ավանի «Ա» զանգվածում կյանքի սարսափելի պայմանների դեմ դժգոհությունը: Ուշագրավ է, որ բնակելի զանգվածը գտնվում է Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան տանող մայրուղու մոտ: Փոխարեն լուծեն տեղի բնակիչների խնդիրները, Ադրբեջանի իշխանություններն ավելի հեշտ ձեւ են գտել եւ այդ տարածքը թաքցրել են հսկա պատի հետեւում:
«Փողոցներում երբեք ասֆալտ չի եղել: Մենք կորել ենք ցեխի մեջ, ոչ միայն մարդիկ ցեխի պատճառով փողոցով չեն կարողանում անցնել, այլեւ’ ավտոմեքենաները: Մեր կյանքն անցնում է ռետինե ճտքակոշիկների մեջ», -գանգատվել են նրանք:
Բնակիչների խոսքով’ ռետինե ճտքակոշիկներով դեպի նախագահի նստավայր երթով բնակիչները ցանկանում են հայտարարել իրենց խնդիրների մասին, եւ հույս ունեն, որ վերջապես իրենցով ինչ-որ մեկը կզբաղվի:
«Այժմ մենք անձրեւների ենք սպասում: Միակ ելքը ռետինե կոշիկներով նախագահին այցելելն է: Մենք կարգախոսներ չենք հնչեցնելու, անկարգություններ չենք հրահրեելու, մենք ուղղակի հիշեցնելու ենք մեր ու մեր խնդիրների մասին», -ասել են տեղի բնակիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում