Ցլամարտն օրենքով դարձել է Իսպանիայի մշակութային սեփականություն
Նմանատիպ
Իսպանիայի Սենատը նոյեմբերի 6-ին կառավարող Ժողովրդական կուսակցության ներկայացուցչիների ձայներով հավանություն Է տվել այն օրենքին, որը ցլամարտը ճանաչում Է որպես երկրի մշակութային սեփականություն: Սեպտեմբերին այն նաեւ հավանության Է արժանացել Պատգամավորների կոնգրեսի (Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատ) կողմից: Այսպիսով, կոռիդան այժմ կպաշտպանվի ցլամարտի՝ որպես այնպիսի հանդիսախաղի արգելման հասնելու առանձին քաղաքական կուսակցություններ ի եւ հասարակայնության մի մասի փորձերից, որն անհամատեղելի Է Էթիկայի եւ բարոյականության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Օրենքի քննարկման համար հիմք են դարձել ցլամարտի կողմնակիցների կողմից հավաքված 580 հազար ստորագրություններն այս «ժողովրդական տոնի» պաշտպանության կոչի տակ, տոն, որը դարձել Է Իսպանիայի այցեքարտերից մեկը:
Օրենքին համապատասխան ցլամարտի արվեստը հայտարարվում Է «Իսպանիայի անվիճելի ոչ նյութական մշակութային ժառանգությունը», ինչն իշխանություններին պարտավորեցնում Է պատշպանել եւ օժանդակել դրան:
Ինչպես հայտարարել Է Ժողովրդական կուսակցությունից սենատոր Սեբաստյան Ռուիս Ռեյեսը, «օրենքի ընդունումը ճանապարհ Է բացում Կատալոնիայում ցլամարտի արգելման մասին այդ ինքնավար մարզի խորհրդարանի որոշումը չեղյալ հայտարարելու համար:
Բացի այդ, Իսպանիայի կառավարությունը մտադիր հասնել այն բանին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցլամարտը ճանաչի որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում