Թուրք կին պատգամավորներին կթույլատրվի խորհրդարան մտնել անդրավարտիքով
07/11/2013 18:16
Նմանատիպ
Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովն ընդունել է կին պատգամավորներին անդրավարտիքով խորհրդարան մտնելու թույլատրության մասին օրենսդրական առաջարկը:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այսուհետ թուրք կին պատգամավորները խորհրդարանի նիստերին կարող են ներկայանալ նաեւ «պիջակով եւ շալվարով»:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը ընդունել էր նաեւ կանանց հիջաբով (մահմեդական գլխաշոր) խորհրդարան եւ պետական այլ կառույցներ (բացի զինվորական) մտնելու թույլատրության վերաբերյալ օրինագիծը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում