Վրաստանը շատ ճանապարհ ունի հասնելու եվրոպական կենսամակարդակին
Նմանատիպ
Դատելով 2013 թվականին Վրաստանի տնտեսական աճի տեմպերից, հանրապետությունը եվրոպական կենսամակարդակի կհասնի երկու դար հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, նոյեմբերի 7-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն:
Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին ավելի վաղ հայտարարել Է, որ սպասվող 6 տոկոս տնտեսական աճը չարդարացավ «մշտապես նախագահի կողմից ստեղծվող խոչընդոտների» պատճառով: Նրա խոսքով՝ «օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների» պատճառով այս տարի երկրի տնտեսական աճը կկազմի միայն 2,5 տոկոս:
«Ֆինանսավորման տեսանկյունից մենք կկարողանանք Եվրոպայի կենսամակարդակին՝ եվրոպական առողջապահությանը, կրթությանը, հասնել մոտավորապես երկու դար հետո: Դա նշանակում Է, որ մեր տնտեսությունն այսօր գործնականում կանգ Է առել… Տարեվերջին, ինչպես մենք ենք ենթադրում, ավելի քան կես միլիարդ լարիի (ավելի քան 300 մլն դոլար) պակաս կունենանք»,-հավելել Է Ջափարիձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում