Ադրբեջանի ավիաընկերությունները 500 մլն. մանաթի վնաս են կրել
Նմանատիպ
Չնայած օդային տրանսպորտով ուղեւորափոխադրումների աճին, Ադրբեջանի ավիաընկերությունների (Azerbaijcan Airlines -AZAL, Turan Air, Silk Way Business Aviation) կրած վնասի ծավալը 1999թ.-ից այս կողմ արդեն հասել է 500 մլն մանաթի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Թուրան»-ը, միայն այս տարվա առաջին կեսին օդային ուղեւորափոխադրումների վնասները գերազանցել են 16 մլն մանաթը: Օդային քաղաքացիական ավիափոխադրումների 90 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանի ազգային ‘AZAL ընկերությանը, որի անփոխարինելի ղեկավարը 1966թ.-ից Ջահանգիր Ասքերովն է:
Ի տարբերություն արտասահմանյան մրցակիցների, ադրբեջանական ավիաընկերությունները ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացնում, ինչից հնարավոր կլիներ պարզություն մտցնել ընկերության կասկածելի վնասակար գործունեության հարցում:
Ադրբեջանի օդանավակայններում ավիացիայի վերերկրյա ամբողջ սպասարկումը գործնականորեն կատարում է Silk Way Holding մասնավոր ավիաընկերությունը, որը, ինչպես ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ-ները, պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւի ընտանիքին:
Փորձագետները գտնում են, որ փոխադրումներից ստացվող իրական եկամուտը «հոսում է» ոչ թափանցիկ կառույց հանդիսացող եւ 23 ընկերություններ ներառող այդ հոլդինգի սեփականատերերի բանկային հաշվին: Հոլդինգի ոչ ֆորմալ ղեկավարը հանդիսանում է AZAL-ի տնօրեն Ջահանգիր Ասքերովը: AZAL-ի ղեկավարի տեղակալ Մահեռամ Սաֆարլին հերքել է ընկերության վնասով աշխատելու մասին լուրը եւ միաժամանակ հրաժարվել այլ մեկնաբանություններից, գրում է «Թուրան»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում