Թուրքիայում ադրբեջանցի կին է սպանվել

Թուրքիայի Բալիքեսիրի նահանգի Էրդեքի շրջանում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի Սաիդա Էյվազովայի դին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DHA լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ 49-ամյա ադրբեջանուհու մարմինը հայտնաբերվել է ձիթենու պուրակում: Էյվազովայի մարմնի վրա դանակի բազմաթիվ վերքեր են եղել: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում