ԱՄՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ում զրկվել Է ձայնի իրավունքից
08/11/2013 16:08
Նմանատիպ
Ամերիկայի Միացյալ Նահանգները զրկվել Է ձայնի իրավունքից ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ)
Որոշումը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությանը համապատասխան, ուժի մեջ Է մտել ինքնաբերաբար՝ երկամյա ժամկետի լրանալուց հետո, որն անցել Է կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումից հետո: Գնալով այդ քայլին՝ Վաշինգտոնն այն ժամանակ միտումնավոր ցուցադրեց իր անհամաձայնությունը Պաղեստինին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամի կարգավիճակ տրամադրելուն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ միջազգային կազմակերպության գործունեության մեջ ԱՄՆ-ի ֆինանսական ներդրումը 80 մլն դոլար Էր, ինչը կազմում Էր նրա բյուջեի 22 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում