Արա Զոհրաբյանն ու Արցախի վարչապետ քննարկվել են Արցախի փաստաբանների հեռահար ուսուցման հնարավորությունները
Նմանատիպ
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանին: Արցախի գործադիրի ղեկավարի հետ քննարկվել են Արցախի փաստաբանների պալատի շենքային պայմանների լավացման հնարավորությունները:
Վարչապետ Հարությունյանը նշել է, որ Փաստաբանների պալատի այցելությունը Արցախ ազդեցություն է ունենալու տեղի փաստաբանների հետագա գործունեության վրա: Քննարկվել են նաև Արցախի փաստաբանների հեռավար ուսուցմանն ուղղված պլանային աշխատանքների կազմակերպումը:
Աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Արցախի Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի հետ: Գերագույն դատարանի նախագահը հայտնել է, որ Արցախում անհրաժեշտ է կայացած փաստաբանական ինստիտուտ և ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում