Բաքվի մետրոպոլիտենում արգելվել է ընդդիմադիր թերթի վաճառքը
08/11/2013 20:20
Նմանատիպ
Ադրբեջանի առաջադեմ պարբերականներից «Ենի Մուսավաթ» թերթը նոյեմբերի 9-ից դադարեցնում է հրապարակումը: Նման որոշում ընդդիմադիր թերթի ղեկավարությունն ընդունել է ի բողոք Բաքվի մետրոպոլիտենում թերթի վաճառքն արգելվելու դեմ:
«Վերջին օրերին իշխանությունների կողմից քայլեր են ձեռնարկվել թերթի տնտեսական հիմքերը խարխլելու ուղղությամբ»,- ասել է «Ենի Մուսավաթ»-ի խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն: Նա չի հայտնել, թե երբ կվերսկսվի թերթի վերահրապարակումը:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ից Բաքվի մետրոպոլիտենում արգելվել է ընդդիմադիր «Ազադլըգ», «Ենի Մուսավաթ» եւ «Գյունդեմ խաբար» թերթերի վաճառքը:
Ադրբեջանի իշխանություններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում ընդդիմադիր մամուլի տարածման դեմ: Արհեստականորեն ստեղծված պարտքերի պատճառով փակման առաջ է հայտնվել նաեւ «Ազադլըգ» թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում