Ադրբեջանում զինվորը գնդակահարել է ծառայակցին

Ադրբեջանական բանակում զինված միջադեպ է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ Գեդաբեկի շրջանում տեղակայված Շամքիրի ռազմական կորպուսում:

Ադրբեջանական բանակի զինվոր Վյուսալ Ջաֆարովն իրեն ամրակցված զենքով կրակ է բացել իր ծառայակից ընկեր Մագոմեդալի Աբբասովի վրա: Դրա հետեւանքով Աբբասովը վիրավորվել է սրտի շրջանում եւ ծանր վիճակում տեղափոխվել հոսպիտալ: Նախնական տվյալներով’ միջադեպը տեղի է ունեցել զինծառայողների միջեւ ծագած վեճի պատճառով: Ադրբեջանի ՊՆ-ում տվյալ փաստը չեն մեկանաբանել:

Ուշագրավ է, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի’ նախօրեին Շամքիրի ռազմական կորպուս կատարած այցից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում