Թուրքիայի որոշ քաղաքներ կմնան ջրի տակ. National Geographic
Նմանատիպ
National Geographic հանդեսը ներկայացրել է երկրագնդի վրա գլոբալ տաքացման հետեւանքով ջրի տակ մնացող տարածքների քարտեզը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ քարտեզի համաձայն’ Ստամբուլի գլխավորությամբ Թուրքիայի մի շարք քաղաքներ կանցնեն պատմության գիրկը:
Աշխարհում ամենաշատ վաճառվող հանդեսը հայտնել է, որ երկրագնդի վրա բոլոր սառույցների հալվելու դեպքում օվկիանոսի ներկայիս մակարդակը կբարձրանա 65 մետրով, ինչի արդյունքում ծովերի առափնյա շատ տարածքներ կանցնեն ջրի տակ:
Շատ թերակղզիներ կվերածվեն կղզիների: Գիտնականների կարծիքով’ երկրագնդի վրայի բոլոր սառույցները կհալվեն 5 հազար տարում: Այդ գործընթացում ենթադրվում է, որ միջին ջերմաստիճանը 14.4 աստիճանից կհասնի 26.6 աստիճանի:
Կանխատեսվում է, որ գլոբալ տաքացման արդյունքում ջրի տակ կման նաեւ Թուրքիայի ծովափնյա գոտու ցածրադիր հատվածները: Մարմարայի տարածաշրջանում Թեքիրդաղ, Բուրսա քաղաքների, Սեւ ծովի ափամերձ Սինոպ, Սամսուն, Տրապիզոն քաղաքների, Էգեյան ծովի շրջանում Իզմիրի, Միջերկրական ծովի մասում հունական կղզիների, Ադանա քաղաքի Չուքուրովայի ծովածոցի ցածրադիր հատվածի մեծ մասը, Ստամբուլի եւ Իզմիթի շատ շրջաններ կհայտնվեն ջրի տակ:
Նշվում է, որ Դանիան, Հոլանդիան եւ Բելգիան գրեթե ամբողջությամբ կվերանան: Ջրի տակ կման նաեւ Կիպրոսի տարածքի 20 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում