«Վրացական երազանք»-ը կառաջնորդի Գարիբաշվիլին

Իրակլի Գարիբաշվիլին կփոխարինի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլիին նաև «Վրացական երազանք» կուսակցական դաշինքի նախագահի պաշտոնում:

Ինչպես նախորդ շաբաթ հայտարարվել էր, Բիձինա Իվանաշվիլիի հրաժարականից հետո 31-ամյա Գարիբաշվիլին է զբաղեցնելու Վրաստանի վարչապետի պաշտոնը: Իսկ Վրաստանի գործող վարչապետը աթոռից կհեռանա նոյեմբերի 24-ին:

Ինչպես հայտարարել են «Վրացական երազանք» կուսակցության անդամները, հենց երկրի ղեկվարան էլ պետք է գլխավորի կուսակցությունը: Կուսակցության քաղաքական խորհրդում նա գրեթե միաձայն է անցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում