Թուրքիան և Իրաքը նոր էջ են բացել
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 10-ին երկօրյա անկնկալ այց է կատարել Իրաք: Դավութօղլուն Բաղդադում հանդիպել է իր պաշտոնակից Հոշյար Զեբարիի եւ վարչապետ Նուրի ալ Մալիքիի հետ:
Ահմեդ Դվութօղլուն Իրաք մեկնելուց առաջ լրագրողներին հայտարարել է, որ Բաղդադ է մեկնում երկու երկրների հարաբերություններում «նոր սկիզբ» դնելու նպատակով:
Կարդացեք նաև’ Թուրքիան Հյուսիսային Իրաքի հարցում հասնում է իր նպատակներին
Դավութօղլուի հետ հանդիպումից հետո Զեբարին լրագրողներին հայտարարել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ «սառնություն» է տիրել, բայց այժմ «իրենք նոր էջ են բացել»:
Նա ասել է, որ Դավութօղլուի հետ պայմանավորվել են «կրկին քաղաքական երկխոսություն սկսել» եւ համաձայնություն են ձեռք բերել վերաակտիվացնել Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը:
«Մենք պայմանավորվել ենք մեծացնել համագործակցությունը էներգետիկայի, ջրի եւ տրանսպորտի ոլորտներում»,- ասել է Իրաքի ԱԳՆ ղեկավարը: Համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Թուրքիան սահմաններ չի ճանաչում հարաբերություններում եւ համագործակցության մեջ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում