Սիրիայի բանակը հսկողություն է հաստատել Հալեպի միջազգային օդանավակայանի ճանապարհին
Նմանատիպ
Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի միջազգային օդանավակայանի ճանապահին ավելի քան 90 զինյալ է սպանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդանավակայան տանող ճանապարհը լիովին բանակի հսկողության տակ է: Այժմ աշխատանքներներ են տարվում օդանավակայանի աշխատանքները վերսկսելու համար: Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել սիրիական Զինված ուժերի 80-րդ բրիգադի տարածքում, որը գտնվում էր զինյալների ձեռքում: Բացի դրանից, հսկողություն է հաստատվել «Ռադկո» ընկերության, ալ Մանար բենզալցակայանի և Ֆալլահա գործարանի վրա, որտեղ ոչնչացվել են զինյալներին պատկանող վերջին թաքստոցները: Թել Արն գյուղը նույնպես գտնվում է բանակի հսկողության տակ: Բախումները նշված շրջանում սկսվել էին նախորդ տարվա փետրվարից, որի ընթացքում զինյալները գրավել էին ռազմական հենակետեր:
Սիրիական բանակը զինյալներին լուրջ վնասներ է հասցրել նաև Հալեպի Քարմ ալ Մեյսար, Աս Սախուր, ալ Հանանում, ալ Հայդարիա թաղամասերում, ոչնչացվել է մեծ քանակությամբ զենք:
Ավելի վաղ սիրիական բանակը հսկողություն էր հաստատել Հալեպի Սֆիրա գյուղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում