Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններն առաջնահերթ կարեւորություն ունեն Ուկրաինայի համար. Ազարով
Նմանատիպ
Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններն առաջնահերթ նշանակություն ունեն Ուկրաինայի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել Է «Ինտեր» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Խնդիրն այն Է, որ վերադառնանք այն լավ հարաբերություններին, որոնք եղել են, երբ մենք ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքեցինք, առեւտրի այն ծավալներին, որոնք մենք ունեինք բոլորովին վերջերս,-նշել Է վարչապետը:-Մենք ոչ թե պարզապես չենք ցանկանում առճակատում, մենք այն թույլ չենք տա: Համենայն դեպս՝ քանի դեռ իշխանության գլուխ են մեր կառավարությունը եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, մեր Ռուսաստանի միջեւ թշնամություն չի լինի»,-հավաստիացրել Է Ազարովը:
Վարչապետն ընդգծել Է, որ Ուկրաինան ձգտում Է ասոցիացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, բայց ինքը «չԷր ցանկանա խաբել մարդկանց»: «Նրանք, ովքեր կարծում են եւ ասում, թե արժե ստորագրել համաձայնագիրը, եւ վաղն իսկ հիանալի ճանապարհներ կունենանք, դպրոցներն ու հիվանդանոցները կլինեն գերժամանակակից, խաբում են մարդկանց»,-նշել Է Ազարովը:
«Մենք չենք սպասում եւ ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու մեր ցանկությունը չենք կապում վարկավորման ինչ-որ անհրաժեշտության, ինչ-որ փողեր ստանալու հետ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ոչ մի վարկ Էլ չենք ստանա, ու դրա հետ հույսեր չենք կապում»,-նշել Է կառավարության ղեկավարը:-»Խնդիրներ կան, դրանք շատ են: Մենք դա չենք թաքցնում: Հասկանալով պատասխանատվությունը, համաձայնագրի ստորագրմանը նախապատրաստվելու դժվարությունը, հսկայական ռեսուրսների կենտրոնացման անհրաժեշտությունը, մենք խնդիրները չենք չափազանցում, մենք անկեղծորեն խոսում ենք դրանց մասին»,-հավելել Է վարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում