Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն պայմանագիր են ստորագրել հետագա համագործակցության մասին
Նմանատիպ
Իրանը եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) նոյեմբերի 11-ին պայմանագիր են ստորագրել հետագա համագործակցության մասին, որը կօգնի լուծել մնացած հիմնախնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԻՍՆԱ գործակալությունը:ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ համաձայնագիրն ստորագրվել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի եւ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի միջեւ կայացած հանդիպման արդյունքում:
«Այսօր ստորագրված համաձայնագիրը սահմանում Է այն երկկողմ քայլերը, որոնք պետք Է արվեն մնացած խնդիրները լուծելու համար,-հանդիպման ավարտին հայտարարել Է Սալեհին:-Ես ուրախ եմ, որ հաջողվեց ստորագրել այս համաձայնագիրը»:
Ամանոն հայտարարել Է, որ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համաձայնագրով նախատեսված միջոցառումները կիրականացվեն երեք ամսվա ընթացքում:
«Համաձայնագրով նախատեսված գործնական միջոցառումները կիրականացվեն հաջորդ երեք ամսվա ընթացքում՝ սկսած այսօրվանից»,-ասել Է Ամանոն բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Համաձայնագիրը նախատեսում Է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցելություն Արաքի օբյեկտ, որտեղ գտնվում Է ծանր ջրով աշխատող միջուկային ռեակտորը, ինչպես նաեւ երկրի հարավի Գաչին բնակավայրում գտնվող ուրանի հանքավայր:
«Մենք շատ արդյունավետ հանդիպում անցկացրինք առկա խնդիրների ու հարցերի շուրջ, որոնք արդեն քննարկել Էինք անցյալում»,-նախորդ բանակցություններն այսպես Է բնութագրել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության ղեկավար, գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Թերո Վարորանտան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում