Արման Սաղաթելյան. «Հայկական Ժամանակը» սուտ է տարածել
12/11/2013 10:38
Կարդացեք նաև
«Նախագահի առողջության մասին «Հայկական Ժամանակի» տարածածը հիմար սուտ է’ լրագրության հետ աղերս չունեցող մեկի վայ-երևակայության արգասիք»: Քիչ առաջ «Թվիթերի» իր էջում նման գրառում է կատարել ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը:
Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ն այսօր գրել է, թե իր տեղեկություններով՝ «նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ նրան զեկուցել են, թե Շանթ Հարությունյանի խմբի և ոստիկանության միջև բախում է սկսվել, պայթյուններ են հնչում, դիմակներ են հագել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում