Վրաստանում ադրբեջանական նավթի վագոններ են այրվել

Վրաստանի արևմուտքում երկաթուղային աղետ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  «Գրուզիա Օնլայն»-ը, Իմերեթի շրջանի Մարանի գյուղի մոտ նավթով լի երկու վագոններ դուրս են եկել գծերից:

Նավթը թափվել է երկաթուղային ճանապարհի երկայնքով, եւ հրդեհ է ծագել: Վթարի վայր են ժամանել մասնագետներ և փրկարարներ, որոնք փորձում են հանգցնել հրդեհը: Երկաթուղում երթևեկությունը մի քանի ժամով դադարեցվել էր, սակայն այժմ կրկին վերականգնվել է: Ներկայում ճշտվում է, թե ում են պատկանում ադրբեջանական նավթով լցված այդ վագոնները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում