BBC-իի կողմից Արցախի ճանաչումը Բաքվում նոր հիսթերիա է առաջացրել
Նմանատիպ
BBC-ի ռուսական ծառայությունն իր կայքում տեղադրել է նյութ, որը նվիրված է նախկին Խորհրդային միության երկրների պատմության դասավանդմանը, որտեղ բացի տեքստային մասից տեղակայել է նաև քարտեզ:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, BBC-ի նոր նախագծի շրջանակներում ներկայացվել են նախկին միութենական հանրապետություններում պատմության դասավանդումը, պետության վարած քաղաքականությունն անցյալի նկատմամբ, ինչպես նաև պատմության քննարկումները պատմաբանների կողմից: Նյութին կից ներկայացված քարտեզում Լեռնային Ղարաբաղն առանձին է պատկերված:
Ադրբեջանական լրատվամիջոցը նկատում է, որ Հարավային Օսեթիան, Աբխազիան և Մերձդնեստրյան Հանրապետությունը քարտեզում առանձված չեն Վրաստանից և Մոլդովայից’ ի տարբերություն ԼՂ-ի:
Հարցին արդեն իսկ միջամտել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլլաևը հայտնել է, որ հարցը կուսումնասիրվի: «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում նման հարցերին: Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությանն արդեն իսկ տրվել են համապատասխան հանձնարարականներ այս հարցը հետաքննելու համար»,- ասել է Ադբուլլաևը:
Նման խնդիրներին Ադրբեջանն իսկապես շատ լուրջէ վերաբերվում: Վերջերս էլ նման միջադեպ է տեղի ունեցել կապված թուրքական Հուրիեթի հետ:
Կարդացեք նաև’ Թուրքական «Հուրիեթ»-ը ճանաչել է Արցախի անկախությունը
Հետևեք մեզ նաև Telegram-ում