Էրդողանն ու Բարզանին կհանդիպեն Դիարբեքիրում
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf-ը, այս շաբաթվա վերջին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում սպասվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հանդիպումը: Ի դեպ սա Բարզանիի առաջին այցն է Դիարբեքիր:
Այդ մասին թուրքական թերթին տեղեկացրել է Դիարբեքիրի շրջանից ԱԶԿ-ն ներկայացնող պատգամավոր Գալիփ Էնսարիօղլուն: Վերջինս դրական է գնահատել սպասվելիք հանդիպումը և կարևորել է այն’ թուրք-քրդական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Ըստ պատգամավորի’ քննարկվելու են ինչպես Թուրքիայի և Իրայան Քրդստանի միջև քաղաքական բնույթի, այլ նաև տնտեսական հարցեր’ ներառյալ էներգետիկ ոլորտը, նավթային և գազային համագործակցության վերաբերյալ խնդիրներ’ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Բաղդադը խիստ անհանգստացած է թուրք- քրդական հարաբերություններում նման զարգացումներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում