Օբամայի վարկանիշը հասել է նվազագույնի
Նմանատիպ
Հարցմանը մասնակցած ամերիկացիների մոտավորապես 54 տոկոսը բավարարված չԷ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի գործունեությունից, ինչն ամենացածրն Է նախագահի ժողովրդականության՝ գրանցված ցուցանիշներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Դեյլի թելեգրաֆ»-ը՝ հղում անելով Քվինիպեկյան համալսարանի անցկացրած հարցման տվյալներին:
«Ինչպես եւ յուրաքանչյուր նոր նախագահ, նախագահ Բարաք Օբաման ընտրողների հետ «մեղրամիս» ունեցավ 50 տոկոսից բարձր առավելագույն աջակցությամբ: «Ամուսնության» ընթացքում նա պահպանում Էր աջակցության պատկառելի մակարդակի ցուցանիշներ: Այսօր առաջին անգամ պարզվեց, որ այդ ցուցանիշները ցած են ընկել 40 տոկոսի մակարդակից»,-ասել Է համալսարանի փոխտնօրեն Թիմ Մալոյը:
Քվինիպեկյան համալսարանի կողմից անցկացված հարցմանը ամբողջ երկրում մասնակցել Է 2545 ընտրող: Հարցումը կատարվել Է նոյեմբերի 6-ից 11-ը. վիճակագրական սխալանքը կազմում Է 1,9 տոկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում