Մոսկվայում հարձակվել են Լեհաստանի դեսպանատան վրա
Նմանատիպ
Մոսկվայում հասարակական կարգը խախտելու մեղադրանքով ձերբակալվել է երեք մարդ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Քաղաքի օրինապահ մարմինները տեղեկատվություն են տարածել, որ չորեքշաբթի կեսօրին ձերբակալել են երեք երիտասարդների, որոնք Մոսկավայում Լեհաստանի դեսպանատան շենքի վրա պայթուցիկներ են շպրտել:
Կարդացեք նաև`Լեհ ազգայանականները գրոհել են ՌԴ-ի դեսպանության շենքի վրա
Մոսկվայում նման ակցիա կազմակերպվել է այն բանից հետո, երբ Վարշավայում լեհ ազգայնականները ՌԴ-ի դեսպանատան վրա էին գրոհել հրկիզող նյութերով և քարերով:Զանգվածային անկարգությունների հետևանքով քաղաքին 40 հազար դոլարի վնաս է հասցվել:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ZET ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ներողություն է խնդրել և նշել, որ այս արարքը ոչ մի արդարդացում չունի:
Լեհաստանի նախագահը խոստովանել է, որ ռուսական կողմից պետք է պաշտոնապես ներողություն խնդրել: Նա նաև հավելել է, որ երկրում կան որոշ ուժեր, որոնք փորձում են Լեհաստանին ռուսաֆոբ երկրի իմիջ ստեղծել: