Թուրքիան պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է. Էդուարդ Շարմազանով
13/11/2013 14:33
Նմանատիպ
«Կարծում եմ՝ սա պաշտոնական Անկարայի հերթական բացահայտ բլեֆն է: Այնուհանդերձ, եթե Թուրքիան ցանկանում է, որ անվստահության մակարդակը նվազի, ապա պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է»: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայիարտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե պետք էհաղթահարել Թուրքիայի նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ անվստահությունը հաղթահարելու համար Թուրքիան պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, չմիջամտի Արցախի կարգավորման գործընթացին եւ վերջ դնի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում