Սիրիայում զինված ապստամբների գործողությունները նպատակ ունեն ձախողել «Ժնև-2»-ը. ՌԴ ԱԳՆ
Նմանատիպ
Սիրիայում զինյալների գործողությունների ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ այսպիսի պատասխանատու պահին նրանք փորձում են ձախողել «Ժնև-2» միջազգային համաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ հաշվի առնելով Դամասկոսի վրա ուղղված ռմբակոծությունը: Հայտարարությունում կոչ է ուղղվել բոլոր նրանց, ովքեր կարող են ազդեցություն ունենալ ապստամբների վրա և հորդորել նրանց դադարեցնել Սիրիայում շարունակվող բռնությունները:
Վերջին շրջանում մայրաքաղաք Դամասկոսի թաղամասերը և մերձակայքում գտնվող գյուղերը ռմբակոծության են ենթարկվում: Թիրախ են դարձել հատկապես քրիստոնեական թաղամասերը: Երկու օր առաջ Բաբ Թումա և Կասաա թաղամասերում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով 8 երեխա էր զոհվել, այդ թվում վեցամյա հայ Հովհաննես Աթոքամյանը:
Ռուսաստանը խստորեն քննադատել է տեղի ունեցած ահաբեկչությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում