Ադրբեջանի միակ ընդդիմադիր թերթը փակվեց
Նմանատիպ
Ադրբեջանի պետական հրատարակչությունը այսօր դադարեցրել է ադրբեջանի հեղինակավոր և միակ ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի գործունեությունը Այս մասին որոշումը կայացվել է թերթի գլխավոր խմբագրի հետ հանդիպումից հետո:
Իշխանական կառույցները հայտարարել են, որ թերթի փակվելը քաղաքական աստառ չունի, եւ դրա պատճառը ֆինանսական է: Առայժմ անհայտ է, թե երբ կվերականգնվի թերթի տպագրումը: Թերթը չի կարողանում վճարել 60000 մանաթ պարտքը:
««Ազադլըգ» թերթի փակվելը վերջին շրջանի ամենացավալի նորություններից է ոչ միայն այն պատճառով, որ այն հրատարակվում էր անկախության սկզբից եւ կարևոր դեր էր խաղում Ադրբեջանի առօրյայի մասին բնակչությանը տեղեկացնելու մեջ: Ավելի սարսափելի է այն փաստը, որ «Ազադլըգ» թերթի ճակատագիրը վաղ թե ուշ կդառնա նաեւ բոլոր անկախ եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների ճակատագիրը, որոնք մատների վրա կարելի է հաշվել», -նշում է Թուրան գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում