ԱՄՆ-ն կախարդական փայտիկ չունի` լուծելու Ղարաբաղյան խնդիրը. Մորնինգսթար
Նմանատիպ
Եվրասիական միությանը կամ Եվրաատլանտյան ուղղությանը ինտեգրվելը Ադրբեջանի ընտրության հարցն է, սակայն ԱՄՆ-ն ցանկանում է Ադրբեջանին տեսնել պրոարևմտյան թևում:
Այսպիսի տեսակետ է հայտնել Բաքվում Ադրբեջանի դեսպան Ռիչարդ Մորնինգստթարը:Ադրեբջանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ավելի քան 15 րոպե ելույթ է ունեցել , ապա 1,5 ժամ պատասխանել է ուսանողների հարցերին:
Իր ելույթի ընթացքում նա անդրաադարձել է Ադրբեջանի տնտեսությանը, քաղաքականությանը , ժողովրդավարությանը, մարդու իրավունքների վերաբերվող հարցերին: Մորնինգսթարը նշել է, որ Ադրբեջանի տնտեսության երկարաժամկետ կայունության համար անհարաժեշտ է բազմազանեցնել էկոնոմիկան:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին’ դեսպանը նշել է.
«Ես հասկանում եմ Ադրբեջանի բնակչության հիասթափությունը: Ավելի քան 20 տարի է կոնֆլիկտը չի լուծվում: Հասարակ մարդիկ հարցնում են, թե ինչու ԱՄՆ-ն չի լուծում Ղարաբաղյան հիմնահարցը:
Սակայն եթե դա այդքան հեշտ լիներ, ապա խնդիրը վաղուց էր լուծվել: Դեռևս 1990թ-ին այն ժամանակվա պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախաձեռնությամբ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը բանակցում էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մենք սպասում էինք , որ խնդիրը կլուծվի, սակայն դա տեղի չունեցավ:
Հիմնական խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները իրենք պետք է վճռորոշ քայլեր ձեռնարկեն կոնֆլիկտի լուծման համար: ԱՄՆ-ն ցանկանում է խնդրի լուծումը, սակայն դա կախարդական փայտիկի օգնությամբ չի կարող իրականացնել:
Իհարկե, մեծ տերություններն իրենց շահերն ունեն, սակայն, եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վճռորոշ քայլեր ձեռնարկեն, ապա պետություններ մեծ մասը իրենց շահերն այդ որոշմանը կհամապատասխանեցնեն: Եթե երկու նախագահները համաձայնության գան, Մինսկի խումբը և Ամերիկան կօգնեն իրենց»,- նշել է Մորնինգսթարը: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում