Երկու միջադեպ ադրբեջանական բանակում
14/11/2013 11:47
Նմանատիպ
Ադրբեջանի բանակի զորամասերից մեկում, որը տեղեկայված է սահամանային հատվածում, 19-ամյա Էլման Սուլեյմանովն իր տաբելային ավոտամտից կրակ է բացել համածառայակից 19-ամյա Նատիգ Ասադովի վրա: Ադրբեջանական Haqqin.az կայքը , հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով: Վիրավոր զինվորը հասցվել է հոսպիտալ: Գործի առնչությամբ նախաքննություն է սկսվել:
Նույն օրը ևս մեկ պատահար է արձանագրվել ադրբեջանական բանակի այլ զորամասում: Նշվում է, որ 19-ամյա Շահմարդանով Մուսեիդ Շախիդ օղլուն իր իսկ տաբելային զենքից կրակել է իր վրա: Նա հոսպիտալացվել է, և բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում: Ադրբեջանի Պն-ն հրաժարվում է մեկնաբանություն տալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում