Ռուսաստանը չի մասնակցի Մարգվելաշվիլու երդմնակալությանը

Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հրավիրված չեն Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը: Այս մասին խոսել են Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը` պատճառաբանելով    դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը:

«Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր չէ պատկերացնել Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությունը Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը,- ասել է Կարասինը: Սակայն կարող եմ ասել, որ մենք շահագրգիռ հետևում ենք Վրաստանի նորընտիր նախագահի առաջին հայտարարություններին: Վրաց-ռուսական հարաբերությունները նորմալացմանը վերաբերող նրա մտքերը կառուցողական են եւ շատ հարցերում համահունչ են մեր տեսլականին»:

«Մոսկվայում պատրաստ են շարունակել ոչ պաշտոնական երկխոսությունը, որը մեկ տարի առաջ մեր երկրների ղեկավարության հանձնարարությամբ սկսվել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ»,- հավաստել է Կարասինը:

Նա հաստատել է, որ նոյեմբերի 21-ին Պրահայում Աբաշիձեի հետ կկայանա հերթական հանդիպումը:
«Մնալով ռեալիստներ’ մենք մեր առջև անհասանելի նպատակներ չենք դնում, սակայն պատրաստակամ ենք շարունակելու երկու ազգերի համար օգտակար և կառուցողական հանդիպումները», – ընգծել է Կարասինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում