ՀԱՊԿ-ն կբաձրացնի խաղաղապահ գործունեության արդյունավետությունը
Նմանատիպ
Հվաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու կարիք ունի՝ կապված աճող արտաքին սպառնալիքների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, նոյեմբերի 14-ին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Արդյունավետ խաղաղապահ մեխանիզմի պահանջվածությունը թելադրված Է միջազգային այն բարդ իրադրությամբ, որն ստեղծվել Է աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու անմիջական մերձակայքում»,-ասել Է նա՝ Մոսկվայում ելույթ ունենալով Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ընթացող միջազգային խորհրդաժողովում:
Նիկոլայ Բորդյուժայի խոսքով՝ բացառված չԷ երրորդ երկրների հետ ՀԱՊԿ-ի մասնակից պետությունների միջպետական վեճերի՝ ուժային ձեւի անցնելու հավանականությունը: «Սեր սահմաններին այսպես կոչված «անկայունության աղեղի» մոտիկությունը իրական վտանգ Է ստեղծում»,-ընդգծել Է նա:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն այն կարծիքին Է, որ հնարավոր սպառնալիքների ընդգրկույթը բավականին լայն Է՝ նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների թվից արտասահմանում ահաբեկչական դիվերսիոն գործողությունների հարուստ փորձ ստացած զինյալների զանգվածային տեղափոխումներից մինչեւ ՀԱՊԿ-ի երկրներում ծայրահեղական գաղափարների, զենքի ու զինամթերքի անօրինական տարածման ընդլայնումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում