ԱՄՆ-ն հորդորել է Ուկրաինային կատարել ԵՄ պահանջները
Նմանատիպ
Ուկրաինան և ԵՄ-ն հինգ տարի բանակցություններից հետո 2012 թ-ին նախաստորագրել էին ասոցիացման համաձայնագիրը, որով նախատեսվում է ազատ առևտրի գոտու ստեղծում: Համաձայնագրի ստորագրում նախատեսված է նոյեմբերի վերջին, սակայն ԵՄ-ն մի շարք նոր նախապայմաններ է առաջ քաշել ԵՄ-ի առաջ:
ԱՄն-ի պետդեպարտամենտը կոչ է արել Ուկրաինային կատարելու բոլոր այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են ԵՄ ասոցիացման համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին նշվում է ԱՄՆ-ի’ Եվորապայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հայտարարությա մեջ:
« Երեք քայլ է Ուկրաինային բաժանում ԵՄ-ի հետ ասոցիացումից’ դատական և ընտրական համակարգերի բարեփոխումների ամբողջացում, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատում և բուժման կուրսի անցկացում: Մենք միանում ենք ԵՄ-ին և կոչ ենք անում Ուկրաինայի առաջնորդներին պատմական ճիշտ որոշում կայացնել իրենց 45 միլիոնանոց ազգաբնակչության համար »,- ասվում է Նուլանդի հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում