Թուրք գիտնականները ուրան են հայտնաբերել Վանա լճի հատակին
14/11/2013 14:31
Նմանատիպ
Թուրքիայի Ֆըռաթ (Եփրատ) համալսարանի գիտնականների խումբը Վանա լճի հատակին ուրան են հայտնաբերել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ թուրք մասնագետների’ ուրանի արդյունահանումն ու մշակումը կարող է նոր թափ հաղորդել Թուրքիայի զարգացմանը: Նրանց կարծիքով’ Թուրքիան կարող է ուրանն օգտագործել էժան էլեկտրաէներգիա ստանալու, ինչպես նաեւ այլ նպատակներով:
Թուրքիայի կառավարությունը ծրագրում է իր տարածքում կառուցել առաջին երկու ատոմային էլեկտրակայանները: Նախատեսվում է, որ առաջին էլեկտրակայանը Ռուսաստանի մասնագետների օգնությամբ կկառուցվի Միջերկրական ծովի ափին’ Աքքույու բնակավայրի մոտ: Թուրքական երկրորդ ատոմակայանը պետք էկառուցվի սեւծովյան շրջանում’ ճապոնական տեխնոլոգիաներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում