Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ Մշտական խորհրդում խոսել են Արցախի հիմնահարցի մասին
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նրանք հայտարարություն են արել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ:
Մինսկի խմբի համանախագահները Մշտական խորհրդի ներկայացուցիչներին տեղեկացրել են հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքի մասին: Մասնավորապես նրանք խոսել են նոյեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նախատեսվող հանդիպման մասին:
Մշտական խորհուրդը ԵԱՀԿ քաղաքական խորհրդատվությունների և որոշում կայացնող կանոնավոր գործող մարմինն է, որ գումարվում է ամեն շաբաթ Վիեննայի «Հոֆբուրգ» խորհրդաժողովների կենտրոնում և ղեկավարում կազմակերպության ամենօրյա գործառական աշխատանքները: Մշտական խորհուրդը նախագահում է ԵԱՀԿ նախագահող պետության մշտական ներկայացուցիչը:
Համանախագահները տարածաշրջանում էին նոյեմբերի 4-5-ը: Նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ բանակցություններում նոյեմբերին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման համաձայնություն են ձեռք բերել: Հանդիպման վայրը եւ ժամկետը դեռեւս չեն նշվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում