Սիրիայի ընդդիմադիր կոալցիան քննադատել է քրդերի անցումային կառավարություն ստեղծելու մտադրությունը
Նմանատիպ
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան քննադատել է քրդերի հայտարարությունը երկրի հյուսիսում անցումային մարմին ստեղծելու վերաբերյալ: Կոալիցիան քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության նման որոշումը համարել է Սիրիայի հեղափոխության դեմ ուղղված քայլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կոալիցիան քրդական ժողովրդավարական միությանը, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, մեղադրել է սիրիացի ազգի դեմ գործողություններ ծավալելու մեջ՝ ավելացնելով, որ այն անջատողական ուժ է և խանգարում է Սիրիայում ստեղծել միասնական, ազատ, անկախ և կայուն պետություն:
Ավելի վաղ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Ղամիշլի քաղաքում տեղի ունեցած բանակցություններից հետո քրդերը հայտարարել են ժամանակավոր անցումային կառավարություն ստեղծելու իրենց մտադրության մասին: Քրդերը մտադիր են ընտրություններ անցկացնել երեք ամսում:
Սիրիայի 23 միլիոն բնակչության մեջ քրդերը 15 տոկոս են կազմում: Սիրիական հակամարտության ժամանակ նրանք Հասաքեում, Ղամիշլիում, Ռակկայում պայքարել են զինված խմբավորումների դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում