Վրաստանում երթուղայիններ սպասարկող ընկերությունները գործադուլ են անում
Նմանատիպ
«Վրաստանի երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության շուրջ 3 հազար աշխատակիցներ նոյեմբերի 14-ին գործադուլ են սկսել աշխատավարձի բարձրացման պահանջով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է երկաթուղայինների նոր արհմիության նախագահ Վիտալի Գիորգաձեն:
Գործադուլավոր երկաթուղայինները պահանջում են վճարել արտաժամյա աշխատանքի համար, ձեւավորել «պարգեւավճարների արդարացի համակարգ» եւ հավելավճարներ տրամադրել աշխատանքային ստաժի ու որակավորման համար: Վրաստանի երկաթուղայինների նոր արհմիությունը միավորում Է շուրջ 6 հազար մարդու:
«Նրանք (Վրաստանի երկաթուղիների» ղեկավարությունը) բանակցությունների չեն գնում: Առայժմ գործադուլին մասնակցում Է շուրջ 3 հազար մարդ՝ տարբեր ծառայությունների ներկայացուցիչներ ինչպես Թբիլիսիում, այնպես Էլ Բաթումում, Խաշուրիում, Գարդաբանիում: Գործադուլավորների թիվը մեծանում Է»,-հայտարարել Է Գիորգաձեն:
ԶԼՄ-ների տվյալներով՝ գործադուլավորների մի մասը հավաքվել Է տեսակավորման կայանի եւ լոկոմոտիվների դեպոյի մոտ՝ Թբիլիսիի արվարձանի Աֆրիկա շրջանում: Այստեղ են նաեւ մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Վրաստանի երկաթուղիներ» բաժնետիրական ընկերությունը նախօրյակին տարածել Է հայտարարություն, որում ասված Է, թե «նոր արհմիության գործողությունները վերահսկվում են դրսից՝ առանձին ղեկավարների շահերը բավարարելու համար և ընդհանուր քիչ բան ունեն երկաթուղու աշխատակիցների իրավունքների պաշտպանության հետ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում