Սնոուդենը կարող էր մինչեւ 200 հազար գաղտնի փաստաթղթեր փոխանցել ԶԼՄ-ներին
Նմանատիպ
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող էր ԶԼՄ-ներին փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների մինչեւ 200 հազար գաղտնի փաստաթղթեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիտ Ալեքսանդերին:
«Սնոուդենը լրագրողներին փոխանցել է 50 հազարից մինչեւ 200 հազար փաստաթուղթ: Դրանք շարունակվում են հրապարակվել»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը:
Washington Post թերթն ավելի վաղ հաղորդել էր, որ Սնոուդենի տրամադրության տակ կա շուրջ 30 հազար փաստաթուղթ, բայց նա ոչ բոլոր փաստաթղթերն է փոխանցել լրագրողներին:
Գործակալությունը, հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրների, նաեւ նշում է, որ Սնոուդենի ձեռքն ընկած նյութերի թվում են Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնի առնվազն 58 հազար գաղտնի փաստաթղթեր, կենտրոն, որի հետ համագործակցել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում