Պուտինը շարունակում է անհանգստանալ Սիրիայի քաղաքացիների համար
Նմանատիպ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ասել է, որ անհանգստացած է սիրիացի քաղաքացիների դեմ զինյալների իրականացրած հանցագործություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Պուտինն այնուհետև ավելացրել է, որ Ռուսաստանն աջակցում է սիրիացիների ազատ կամքի դրսևորմանը, և ժողովուրդն ինքը կարող է որոշել իր ապագան: Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահները անդրադարձել են սիրիական ճգնաժամի լուծման համար ներդրվող ջանքերին, մասնավորապես’ «Ժնև-2» համաժողովի կազմակերպանը, ինչի վերաբերյալ Պուտինը հույս է հայտնել, որ բոլորը կողմերը պետք է ունենան կառուցողական դիրքորոշում:
Իր հերթին Բաշար ալ Ասադը երախտագիտություն է հայտնել Պուտինին սիրիական ազգին աջակցելու և ռազմական միջամտությունը կանխելու հարցում, ապա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը, որը կբխի երկու բարեկամ ժողովուրդների շահերից: Նախագահները շահագրգռված են շարունակել երկու կողմերի միջև համագործակցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում