Բաքուն նախանձում է Երևանի նորամուծություններին
Նմանատիպ
Ադրբեջանի տրանսպորտի նախարարության քարտուղարության ղեկավար Նամիգ Հասանովն հայտարարել է, որ Եվրոպական օլիմպաիական խաղերի կապակցությամբ, որն ընթանալու է 2015 թ-ին Բաքվում, բոլոր ավտոբուսային կանգառներում կտեղադրվեն Wi-Fi համակարգեր:
Ադրբեջանական կայքերը քննադատում են սեփական քաղաքային իշխանություններին նման անհետևողական վերաբերմունքի համար: Նրանք նշում են, որ կանգառներում այդ համակարգերը կտեղադրվեն միայն Օլիմպիադային ընդառաջ ,և պարզ չէ նույնիսկ ` դա խոստում է, թե համապատասխանելու է իրականությանը:
Haqqin.az կայքն, իր հրապարակման մեջ շնորհակալություն է հայտնել Եվրաօլիմպիադային իրենց նման հնարավորություն ընձեռելու հույսերի համար: Նրանք զարմանքով և նախանձով արձանագրում են, որ ոչ միայն Եվրոպայում է նման Wi-FI համակարգը տարածված, այլ նույնիսկ Երևանում:
Նրանք , սեփական կոռումպացված իշխանություններից դժգոհ , նշում են, որ Ադրբեջանը շատ ավելի հարուստ պետություն է, քան Հայաստանը և Բաքվին հատկացվող բյուջեն ավելի շատ է, քան Երևանինը, սակայն Երևանում Wi-FI-ով կանգառներ կային դեռևս 2011թ-ից:
Նրանք նշում են, որ ապրում են Կովկասի ամենահարուստ երկրի մայրաքաղաքում , սակայն չունեն այն ինչ ունեն Երևանի բնակիչները դեռևս 2 տարի առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում