Ռուսաստանը կրկին վրացական գինիների ներմուծման առաջատարն է
Նմանատիպ
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ, 2013թ-ի սեպտեմբերի տվյալներով, Ռուսաստանը Վրաստանից ներմուծել է 8 միլիոն 917,7 հազար շիշ բնական խաղողի գինի, որը Վրաստանի գինու արտահանման 33,7% է կազմում: Առաջին անգամ երկար տարիների դադարից հետո Ռուսաստանը կրկին վրացական գինիների ամենամեծ ներմուծողն է դարձել:
Վրացական գինիների ներմուծողների առաջին հնգյակում Ղազախստանը, Բելառուսը և Լեհաստանն են, որոնց բոլորին միասին բաժին է ընկնում ընդհանւոր ներմուծման 20,7%: Ցուցակում են նաև Լատվիան, Չինաստանը, Լիտվան, Էստոնիան, ԱՄՆ-ն և այլ երկրներ: Այս տարի Վրաստանն առաջին անգամ գինու արտահանում է սկսել Բրազիլիայի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Իտալիայի, Սինգապուրի, Հորդանանի, Շվեդիայի և Իսպանիայի հետ:
Ինչպես տեղեկացնում է Գռուզիա օնլայն կայքը, եթե Ռուսաստանի կողմից վրացական գինու ներմուծումն այս տեմպերով աճի, ապա այն կգերազանցի մնացած բոլոր երկրների ներմուծման ցուցանիշները միասին վերցրած, ինչպես դա եղել է մինչ 2006թ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում