Սարգսյան-Ալիև հանդիպումը նոր խթան կհաղորդի բանակցային գործընթացին. Բեր

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բերը:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մտադրությունը՝ հանդիպում անցկացնելու և հակամարտության լուծմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու համար: Հիմա ժամանակն է խոսքից գործին անցնել: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահ հավատարիմ է մնում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման սկզբունքներին»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ողջունում է համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունն ու գնահատում են նրանց աշխատանքը հակամարտության կողմերի հետ։

«Հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի»,-ասել է Բերը։ Այս մասին տեղեկացնում է Trend.az-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում