Սաակաշվիլին խուսափում է վերադառնալ Վրաստան

Վրաստանի հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով Եվրոպայում զանազան հանդիպումներ է անցկացնում,  հնարավոր է չմասնակցի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Այս մասին տեղեկացնում է «Новости-Грузия»-ն:

«Интерпрессньюс»-ի տվյալներով, գործող նախագահը շարունակում է հանդիպումներ ունենալ Բրյուսելում: Կան տեսակետեր, որ Սաակաշվիլին խուսափում է վերադառնալ Վրաստան

Հինգշաբթի օրը Սաակաշվիլու աշխատակազմից տեղեկացրել են, որ նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերը ստացել են, սակայն վստահ չեն , որ Սաակաշվիլինի կմասնակցի այդ արարողությանը:

Ավելի վաղ Սաակաշվիլու աշխատակազմի ղեկավար Անդրո Բարանովը հայտարարել էր, որ Սաակշվիլին կգա երդմնակալության արարողությանը, եթե համոզված լինի, որ ապագայում երկրի անկախությունը ավելի կամրպնդվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում