Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը պաշտոնաթող է եղել

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան պաշտոնաթող Է եղել:

Բոկերիան սեպտեմբերի կեսին հայտարարել Էր, որ նախագահական ընտրություններում «Վրացական երազանք» կոալիցիայից թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի դեպքում չի պատրաստվում շարունակել պաշտոնավարությունը:

Կարդացեք նաև’ Վրաստանի Ազգային անվտանգությունը կվստահվի կնոջ

Արդեն հայտնի Է, որ Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կդառնա Վրաստանի միակ կին գեներալը՝ ընթացակարգային հարցերի ու կանոնակարգի խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրինա Իմերվիշվիլին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում