Հալեպի օդանավակայանի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում
Նմանատիպ
Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքում նոյեմբերի 15-ին թեժ մարտեր են ընթանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանակը ամբողջովին հսկողություն է հաստատել ռազմական 80-րդ շտաբի վրա, որը կարևոր անցակետ էր զինյալների համար: Նրանք վտանգ էին ստեղծում Հալեպի միջազգային օդանա վակայանի համար:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ ընդդիմադիր ուժերը ռմբակոծում են Հալեպի միջազգային օդանավակայանը: Բացի դրանից, արյունալի բախումները շարունակվում են օդանավակայանի մոտ գտնվող Թել աշ Շեյխ Յուսուֆ շրջանում: Ռմբակոծովում է նաև Համայից Խանասիր տանող ճանապահը: Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ’ սիրիական ռազմաօդային ուժերի ռմբակոծման հետևանքով զինված խմբավորման ղեկավարներից մեկը սպանվել է, ևս 2-ը վիրավորվել է: Պարզվել է, որ սպանվածը ամենամեծ «Լուա աթ Թաուհիդ» խմբավորումներից մեկի ղեկավար Յուսուֆ Աբբասին է: «Լուա աթ Թաո ւհիդ» և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումները հայտարարել են արտակարգ դրության մասին և պահանջել են համալրել զինյալների շարքերը՝ զգուշանալով սիրիական բանակի առաջխաղացումից: Սիրիական բանակն իր հերթին նպատակադրվել է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել Հալեպը և վռնդել բոլոր զինյալներին:
Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների ընթացքում զոհվել է շուրջ 120 հազար մարդ, այդ թվում՝ տասնյակ հայեր: Միլիոնավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում