Ուկրաինայի զարգացման ուղղության համար պայքարը կշարունակվի մինչեւ վերջին ժամերը. Լեհաստանի նախագահ
Նմանատիպ
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կորցնում Է լավատեսությունն Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրման նկատմամբ՝ Յուլյա Տիմոշենկոյի գործի պատճառով, բայց չի բացառում նոյեմբերին փաստաթղթի ստորագրումից հետո այս հարցի լուծումը վավերացման փուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ ինքը մի քանի շաբաթ առաջ համակված Էր լավատեսությամբ, երբ հնչեց շատ կարեւոր հռչակագիր՝ կապված Տիմոշենկոյի՝ արտասահման բուժման մեկնելու հնարավորության վերաբերյալ ապագա օրենքի հետ:
«Այսօր ես հաստատ ավելի քիչ լավատես եմ, բայց դեռ հույս ունեմ եւ ձգտում եմ աշխատել մինչեւ վերջ»,- ասել Է Կոմորովսկին Լեհաստանի TVN24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Լեհաստանի նախագահը կարծում Է, որ Եվրամիությունը պետք Է Կիեւին դրդի կատարելու ասոցիացման համաձայնագրի ստորագրման բոլոր պայմանները, բայց նաեւ պատրաստ լինի որոշում կայացնելու այն մասին, որ պայմանների մի մասն Էլ իրագործվի հաջորդ՝ համաձայնագրի վավերացման փուլում:
«Ուկրաինայի զարգացման ուղղության՝ Արեւելք, թե Արեւմուտք, համար պայքարը կշարունակվի մինչեւ վերջին ժամերը, մինչեւ Վիլնյուսի գագաթնաժովի սկսվելը»,- հայտարարել Է Լեհաստանի պետության ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում